Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում այսօր գումարվել է արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2021 թվականի հոկտեմբերի 17-ին կայանալիք հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հանրային հեռուստատեսության և հանրային ռադիոյի վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը սահմանելու մասին» հարցը:
Հանձնաժովը՝ հիմք ընդունելով ՀՀ «Ընտրական օրենսգիրքը», սահմանել է ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքում անցկացվող ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը հանրային ռադիոյի համար 1 500 (հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ) իսկ հանրային հեռուստատեսության համար՝ 40 000 (քառասուն հազար) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ):
Հիշեցնենք, որ ՀՀ Շիրակի մարզպետի 17.08.2021 թ. 246-Ա որոշմամբ հոկտեմբերի 17-ին նշանակվել է Գյումրի համայնքի ավագանու հերթական ընտրությունը՝ համամասնական ընտրակարգով: