ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Վերլուծություն՝ 2021 թվականի երկրորդ եռամսյակի լավագույն 10 տեսալսողական հաղորդումների կառուցվածքն ըստ ժանրերի

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կազմել է 2021 թվականի երկրորդ եռամսյակի հանրապետական և մայրաքաղաքային սփռում ունեցող հեռուստաընկերությունների եթերում բարձր վարկանիշ ունեցող տեսալսողական հաղորդումների կառուցվածքն ըստ ժանրերի:

Բովանդակային վերլուծության են ենթարկվել հեռուստաընկերությունների հանրօգուտ բովանդակություն ունեցող հաղորդումների լրատվական ծրագրեր, պաշտոնական լրահոս, թոք շոուներ, ֆիլմեր, սպորտային իրադարձություններ, մանկական, ժամանցային, քաղաքական  և այլ հաղորդումներ: