ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Սահմանվել է լսողական ծրագրերի հաճախականության օգտագործման լիցենզավորման մրցույթների նիստի վերսկսման օրը

Այսօր՝ հունիսի 17-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է նիստ, օրակարգում երկու հարց՝ Լսողական ծրագրերի հաճախականության օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթների և մարզային՝ ՀՀ Արարատի մարզի տարածքում, սփռման մրցույթի մասնակիցների ցանկը հրապարակելու և հայտերի հրապարակման օր սահմանելու և «ՍՎԳ ԷՆԵՐՋԻ» ՍՊ ընկերության հեղինակազորման հայտի վերաբերյալ:

Օրակարգային առաջին հարցի քննարկումից հետո Հանձնաժողովը որոշել է լսողական ծրագրերի հաճախականության օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթների և մարզային՝ ՀՀ Արարատի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակիցների հայտերի և կից փաստաթղթերի հրապարակման օր սահմանել 2021 թվականի հունիսի 23-ը:

Հանձնաժողովը բավարարել է «ՍՎԳ ԷՆԵՐՋԻ» ՍՊ ընկերության հայտը և հեղինակազորել՝ տալով տեսալսողական մեդիածառայություն մատուցողի կարգավիճակ: