ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հանդիպում ԺՀՄԻԳ պատվիրակության ներկայացուցիչների հետ

Հունիսի 9-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ընդունել է ԵԱՀԿ Ընտրությունների Դիտորդական Առաքելություն (ԺՀՄԻԳ) պատվիրակության ղեկավար Էողան Մերֆիին և մեդիա վերլուծաբան Իվան Գոդարսկուն։

Հանդիպման ընթացքում քննարկվել են կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների և նախընտրական քարոզարշավի ընթացքում Հանձնաժողովի գործառույթները։

Տիգրան Հակոբյանը ներկայացրել է հանձնաժողովի լիազորությունները և Հանձնաժողովի կողմից մշակված քարոզարշավի լուսաբանման մեթոդաբանության սկզբունքները, տեսալսողական մեդիածառայություն մատուցողների մշտադիտարկման գործընթացը, ինչպես նաև այն սկզբունքները, որոնցով առաջնորդվելու է Հանձնաժողովը իր աշխատանքում: