ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Մամուլի հաղորդագրություն

Այսօր կայացել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների թափուր տեղի համալրման մրցութային ժամանակավոր հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին  հանձնաժաղովի հինգ անդամները՝ Արամ Սուքիասյանը, Նունե Հախվերդյանը, Աղասի Թադևոսյանը, Վահե Գևորկյանցը և Սամվել Մարտիրոսյանը:

Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամներն ամփոփել են հանրային հեռարձակողի խորհրդի անդամների 2 (երկու) թափուր տեղի համալրման մրցույթի համար ներկայացրած հայտերի ուսումնասիրման գործընթացը և քվեարկությամբ որոշել հաղթողներին:

Քվեարկության արդյունքում Հանձնաժողովը ընդունել է Վահրամ Մարտիրոսյանին և Վահագն Թևոսյանին մրցույթում հաղթող ճանաչելու մասին որոշում:  <Տեսալսողական մեդիայի մասին> օրենքով սահմանված կարգով որոշումը կներկայացվի ՀՀ վարչապետի հաստատմանը:

Հիշեցնենք, որ հայտատուները թվով չորսն էին, Վահագն Թևոսյանը, Վազգեն Ավետյանը, Վահրամ Մարտիրոսյանը և Գագիկ Գինոսյանը:

Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման ժամանակավոր մրցութային հանձնաժողով