ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հանձնաժողովը կապահովի վերսկսվելիք նիստի ուղիղ հեռարձակում

2021 թվականի հունվարի 14-ին և 15-ին ՀՌՀ-ում սահմանվել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթների նիստի վերսկսման օր. 

  1. Հունվարի 14-ը՝ մարզային սփռման մրցույթների,
  2. Հունվարի 15-ը՝ հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթների:

Վերսկսվելիք նիստում վարկանիշային քվեարկությամբ կկատարվի մրցույթում հաղթող մասնակիցների ընտրությունը:

Տեղեկացնենք նաև, որ երկրում ստեղծված համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար մուտքը լինելու է փակ։ Հանձնաժողովը կապահովի նիստի անցկացման ուղիղ հեռարձակում, որը հասանելի կլինի բոլորի համար։

Հեռարձակմանը կարող եք հետևել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի պաշտոնական (http://tvradio.am/) և ֆեյսբուքյան էջի (https://www.facebook.com/tvradio.Armenia) ուղիղ եթերով` ժամը 11:00-ին: