ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հայերեն ժեստերի լեզվով կամ հայերեն լուսագրերով հեռարձակվող հաղորդումների վերաբերյալ

Հարգելի գործընկերներ,

Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում հասարակության բոլոր խմբերին հավաստի տեղեկություններ տրամադրելու անհրաժեշտությամբ՝ խնդրում եմ չսահմանափակվել միայն օրվա եթերաժամում առնվազն մեկ լրատվական հեռուստահաղորդում հեռարձակելու պահանջով և հնարավորության դեպքում հատուկ և արտակարգ լրատվական թողարկումները (այդ թվում՝ սոցիալական ցանցերում տեղադրվողները) հեռարձակել հայերեն ժեստերի լեզվով կամ հայերեն լուսագրերով: