ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Իրավական ակտի պահանջը կատարելու վերաբերյալ

Տեսալսողական մեդիածառայություն մատուցողներին

Հարգելի գործընկերներ

<Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին> օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ռազմական դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը ենթակա է անհապաղ հրապարակման հեռուստատեսությամբ, ռադիոյով և մամուլով:

Վերը նշված իրավական դրույթի կատարումն ապահովելու նպատակով՝ խնդրում ենք Ձեզ ռազմական դրություն հայտարարելու մասին ՀՀ կառավարության որոշումն ընունվելուն պես անհապաղ հրապարակել այն: