ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հայտարարվել են թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակման լիցենզավորման մրցույթները

Այսօր` հուլիսի 17-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ:

Նիստի օրակարգում ընդգրկված էր հինգ հարց՝ «ՆՈՐ ԴԱՐ, ՆՈՐ ՀԱԶԱՐԱՄՅԱԿ» ՍՊ ընկերության հեռուստածրագրերի եթերային հեռարձակման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու, ««ԲԵԴԼԱՅՆ» և ««ԷՖ ՆԵԹ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական տույժ կիրառելու մասին» հարցերի, ««ԱՇՏԱՐԱԿ ԷԼԻՏ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճելու մասին» դիմումների և թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակման լիցենզավորման մրցույթները հայտարարելու վերաբերյալ`

  • հանրապետական սփռման, ընդհանուր ուղղվածության հեռուստածրագրի   եթերային հեռարձակման լիցենզավորման թիվ 1-5 մրցույթ.
  • հանրապետական սփռման, հեռուստածրագրի եթերային վերահեռարձակման լիցենզավորման թիվ 6 մրցույթ.
  • մայրաքաղաքային սփռման, ժամանցային ուղղվածության հեռուստածրագրի  եթերային հեռարձակման լիցենզավորման թիվ 7 մրցույթ.
  • մայրաքաղաքային սփռման, երիտասարդական ուղղվածության հեռուստածրագրի եթերային հեռարձակման լիցենզավորման թիվ 8 մրցույթ.
  • մայրաքաղաքային սփռման, երաժշտական ուղղվածության հեռուստածրագրի եթերային հեռարձակման լիցենզավորման թիվ 9 մրցույթ.
  • մայրաքաղաքային սփռման, մանկապատանեկան, գիտակրթական, դաստիարակչական, ճանաչողական ուղղվածության հեռուստածրագրի եթերային հեռարձակման լիցենզավորման թիվ 10 մրցույթ.
  • մայրաքաղաքային սփռման, միջազգային և տեղական լրատվական-վերլուծական ուղղվածության հեռուստածրագրի եթերային հեռարձակման լիցենզավորման թիվ 11 մրցույթ.
  • մայրաքաղաքային սփռման, հեռուստածրագրի եթերային վերահեռարձակման լիցենզավորման թիվ 12-14 մրցույթ.
  • մայրաքաղաքային սփռման, ընդհանուր ուղղվածության ու տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող հեռուստածրագրի եթերային հեռարձակման լիցենզավորման թիվ 15 մրցույթ.
  • տարածքային սփռման (սփռման տարածքը՝ ՀՀ Արագածոտնի մարզ), ընդհանուր ուղղվածության ու տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող հեռուստածրագրի եթերային հեռարձակման լիցենզավորման թիվ 16 մրցույթ.
  • տարածքային սփռման (սփռման տարածքը՝ ՀՀ Արարատի մարզ), ընդհանուր ուղղվածության ու տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող հեռուստածրագրի եթերային հեռարձակման լիցենզավորման թիվ 17 մրցույթ.
  • տարածքային սփռման (սփռման տարածքը՝ ՀՀ Արմավիրի մարզ), ընդհանուր ուղղվածության ու տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող հեռուստածրագրի եթերային հեռարձակման լիցենզավորման թիվ 18 մրցույթ.
  • տարածքային սփռման (սփռման տարածքը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ), ընդհանուր ուղղվածության ու տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող հեռուստածրագրի եթերային հեռարձակման լիցենզավորման թիվ 19 մրցույթ.
  • տարածքային սփռման (սփռման տարածքը՝ ՀՀ Լոռու մարզ), ընդհանուր ուղղվածության ու տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող հեռուստածրագրի եթերային հեռարձակման լիցենզավորման թիվ 20 մրցույթ.
  • տարածքային սփռման (սփռման տարածքը՝ ՀՀ Կոտայքի մարզ), ընդհանուր ուղղվածության ու տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող հեռուստածրագրի եթերային հեռարձակման լիցենզավորման թիվ 21 մրցույթ.
  • տարածքային սփռման (սփռման տարածքը՝ ՀՀ Շիրակի մարզ), ընդհանուր ուղղվածության ու տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող հեռուստածրագրի եթերային հեռարձակման լիցենզավորման թիվ 22 մրցույթ.
  • տարածքային սփռման (սփռման տարածքը՝ ՀՀ Սյունիքի մարզ), ընդհանուր ուղղվածության ու տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող հեռուստածրագրի եթերային հեռարձակման լիցենզավորման թիվ 23 մրցույթ.
  • տարածքային սփռման (սփռման տարածքը՝ ՀՀ Վայոց ձորի մարզ), ընդհանուր ուղղվածության ու տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող հեռուստածրագրի եթերային հեռարձակման լիցենզավորման թիվ 24 մրցույթ.
  • տարածքային սփռման (սփռման տարածքը՝ ՀՀ Տավուշի մարզ), ընդհանուր ուղղվածության ու տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող հեռուստածրագրի եթերային հեռարձակման լիցենզավորման թիվ 25 մրցույթ

Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակման լիցենզավորման մրցույթները հայտարարելու վերաբերյալ հարցը ներկայացնելիս Հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման վարչության պետը նշել է, որ առաջնորդվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի Հանձնաժողովի «Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստաընկերությունների մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին» թիվ 23-Ն որոշման դրույթներով՝ Հանձնաժողովը 2020 թվականի հուլիսի 20-ին հայտարարում է թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակման լիցենզավորման 25 մրցույթ: Միաժամանակ նշելով, որ թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակման լիցենզավորման մրցույթների մասին տեղեկատվությունը հրապարակվելու է զանգվածային լրատվության միջոցներով (մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետություն օրաթերթ), և ՀՌՀ պաշտոնական կայքում՝ համաձայն

Քննարկելով ««ԲԵԴԼԱՅՆ» և ««ԷՖ ՆԵԹ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական տույժ կիրառելու մասին» հարցերը նշվել է, որ վարչական տույժ կիրառելու համար հիմք է հանդիսացել մի շարք ընկերությունների դիմում-բողոքը, որում նշել է, որ տվյալ ընկերությունների կողմից առանց պայմանագրային հիմունքների իրականացվում է հեռուստածրագրերի վերահեռարձակում: Ուսումնասիրելով Ընկերությունների կողմից ներկայացված փաստերը Հանձնաժողովը որոշել է կիրառել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

««ԱՇՏԱՐԱԿ ԷԼԻՏ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճելու մասին» հարցի քննարկման ժամանկ նշվել է, որ «ԱՄԵԴԻԱ» ՍՊ և «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերությունների դիմումների համաձայն  հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակում իրականացնող «ԱՇՏԱՐԱԿ ԷԼԻՏ» ՍՊ ընկերության կողմից առանց պայմանագրային հիմունքների իրականացվում է հեռուստածրագրերի վերահեռարձակում:

Հանձնաժողովի իրավական ապահովման բաժնի կողմից ուսումնասիրվել է վարչական վարույթի մասնակիցների կողմից ներկայացրած փաստերը, որոնք համադրվել են Ընկերությունում իրականացված ուղղակի դիտարկման արդյունքներին և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի խախտում չի հայտնաբերվել, որի հետևանքով Հանձնաժողովը որոշում է կայացրել վարչական վարույթը կարճել: