ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Շանտաժները մեզ վրա չեն ազդում․ անելու ենք այն, ինչ լիազորություններ տալիս է օրենքը․ Տիգրան Հակոբյան

Factor.am-ի հարցազրույցը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի հետ կարող եք դիտեք կից հղումով:

«Ցանկացած պետություն ունի իր քաղաքական օրակարգը և դա նորմալ է, որոնք ինչ-որ չափով կարող են հակասության մեջ մտնել մեր ծրագրերի, մեր օրակարգի հետ։ Դա շատ նորմալ է, որովհետև մենք առանձին պետություններ ենք։ Հենց հանրային մուլտիպլեքսում սահմանափակելը օտար հեռարձակողների, նշանակում է՝ սահմանափակել օտար օրակարգը, որը շատ ժամանակ կարող է ներդաշնակ չլինել մեր օրակարգին։ Այստեղ ամեն ինչ պարզ է։ Որևէ մեկը չի ասում, որ Ռուսաստանը իրավունք չունի իր տեսակետն ունենալ Հայաստանում տեղի ունեցող պրոցեսների մասին, դա չես կարող արգելել, և դա է պատճառը, որ մեր տեսակետը պետք է գործի մեր քաղաքացիների համար հանրային մուլտիպլեքսում, այլ երկրների՝ իրենց երկրների տարածքում»,- Տիգրան Հակոբյան:

Տեսանյութ