ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀՌՀ նախագահը խոսել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի մասին

Այսօր՝ հունիսի 30-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն հյուրընկալել է «Նոյյան Տապան»-ի եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարին։
Հաղորդաշրի ընթացքում քննարկվել են «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագիծը, ոլորտի կարգավորման, հսկողության, սահմանափակումների, կարգավորումների, չափորոշիչների, Հանձնաժողովի լիազորություններին վերաբերող և այլ կարևոր հարցեր:
«Այս օրենքը փորձում է ավելի կոշտ սահմանափակումներ դնել և ելնելով իր անվանումից՝ նա կամաց-կամաց, փորձելու է կարգավորել բոլոր այն մեդիա ծառայություններ մատուցողներին, որոնք օգտվելով տարբեր հարթակներից, այնուամենայնիվ մատուցում են տեսալսողական ծառայություններ»,- զրույցի ընթացքում նշել է Տիգրան Հակոբյանը:
Հարզացրույցն ամբողջությամբ www.nt.am կայքում: