ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԱԺ-ում քննարկվել է ՀՌՀ 2019 թ-ի բյուջեի կատարողականը

Հունիսի 12-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովում ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ներկայացրել է Հանձնաժողովի 2019 թ. բյուջեի կատարողականը, այնուհետ պատասխանել հարցերին:

Տիգրան Հակոբյանը նշել է, որ Հանձնաժողովի բյուջեն մոտ 315 մլն դրամ է, որը կատարվել է 97%-ով, տնտեսվել է մոտ 6 մլն դրամ, որը արտերկիր  գործուղումների համար նախատեսված գումարներից է, միաժամանակ ավելացնելով, որ կառույցի բյուջեի 85%-ը կազմում է աշխատավարձի ֆոնդը:

Նշելով, որ գործի ծավալը բավականին մեծ է՝ Հակոբյանը բելել է օրինակ. տարվա կտրվածքով պլանավորելով գործունեության 75 դիմումի քննարկում, 2019-ին ստացվել է 214 դիմում: Դրանք քաղաքացիների դիմումներ չեն, որպեսզի ծանոթանաս և պատասխանես: Ցանկացած դիմումի ուսումնասիրումը, որոնք կապված են օտարերկրյա հեռուստածրագրերի ուսումնասիրման, նրանց դիստիբյուտորների, հեռուստածրագրերի բովանդակության հետ, այսինքն՝ ամեն դիմումի հետևում մեծ ծավալի աշխատանք է կատարվում: Նախորդ տարի տրամադրվել է 12 լիցենզիա, որոնցից յուրաքանչյուրի տրամադրումը՝ իրավական և վարչարարական տեսակետով, բավականին մեծ գործընթաց է: Եվ ելնելով 2019-ի կանխատեսումներից և կատարված աշխատանքներից այս տարվա բյուջեում և ՄԺԾԾ-ում Հանձնաժողովը կկատարի փոփոխություններ:

Հակոբյանը խոսել է նաև ֆինանսների սղության մասին, նշելով որ սուղ բյուջեն հնարավորություն չի տալիս թե՛ որակական թե՛ քանակական առումով պատշաճ որակով իրականացնել բազմաթիվ կարևոր խնդիրներ:

Մանրամասները հղումով: (Տես սկսած 2:59:40-ից սկսած)