ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Վերաձևակերպվել է «ԺԱՆՄԵԳԱԼ» ՍՊ ընկերության հեռուստածրագրի եթերային հեռարձակման լիցենզիան

Այսօր՝ հունիսի 8-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ:

Նիստի օրակարգում ընդգրկված էր «ՏԱՎՈՒՇ ՄԵԴԻԱ» (նախկին անվանումը՝ «ԺԱՆՄԵԳԱԼ») ՍՊ ընկերության հեռուստածրագրի եթերային հեռարձակման լիցենզիայի վերաձևակերպման հայտի վերաբերյալ հարցը:

Օրերս ընկերությունը հեռուստածրագրի եթերային հեռարձակման լիցենզիայի վերաձևակերպման հայտ էր ներկայացրել Հանձնաժողով:

Ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերի համաձայն ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից գրանցվել է անվանման փոփոխություն` «ԺԱՆՄԵԳԱԼ» ՍՊ ընկերությունը վերանվանվել է «ՏԱՎՈՒՇ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության և գտնվելու վայրի փոփոխություն, որոնք համաձայն  «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի՝ հիմք են լիցենզիայի վերաձևակերպման համար:  

Ելնելով վերոգրյալից, Հանձնաժողովը բավարարել է «ՏԱՎՈՒՇ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության հայտի պահանջը և անվանման ու գտնվելու վայրի փոփոխության հիմքով վերաձևակերպել հեռուստածրագրի եթերային հեռարձակման լիցենզիան: