ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հանձնաժողովում կայացել է նիստ

Այսօր՝ հունիսի 4-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ:

Նիստի օրակարգում ընդգրկված էր հինգ հարց՝ «ԻՔՍ-ԹԻՎԻ», «ԼԱՅՔՆԵՏ», «ՎԻՐՈՒՍ ՆԵՏ», «ՊԼԱՆԵՏ ՐԱՖՖԻ» և «ԷՖ ՆԵԹ» ՍՊ ընկերություններին ոչ սեփական հեռուստածրագրեր վերահեռարձակելու թույլտվություն ստանալու դիմումների վերաբերյալ:

Հանձնաժողովը բավարարել է բոլոր դիմումների պահանջները: Ի դեպ, Հանձնաժողովի անդամների կեսից ավելին նիստին մասնակցել են հեռավար կարգով: