ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն ԱԺ֊ում ներկայացրել է Հանձնաժողովի 2019 թ. գործունեության տարեկան հաղորդումը

Տիգրան Հակոբյանն անդրադարձել է հեռարձակվող լրատվամիջոցների ազատության վիճակին, հանձնաժողովի անկախության երաշխիքներին, լիցենզավորման գործընթացին, ոլորտի խնդիրներին, եթերի բովանդակությանը:

Հակոբյանը նշել է՝ այն, որ նախորդ տարվա ընթացքում 5 լրատվամիջոց հանձնաժողովի դեմ հայցով դիմել է դատարան, ազատության և ժողովրդավարության կարևոր ցուցիչ է. 2001 թվականից սկսած որևէ գործող լրատվամիջոց նման հայցով դատարան չի դիմել:

Նա խոսել է գործող օրենքի անկատարության, գովազդային դաշտի անկման, լիցենզավորված հեռուստառադիոընկերությունների գործունեության և այլնի մասին, միաժամանակ հույս հայտնելով, որ այս տարի ոլորտի օրենսդրությունը կբարեփոխվի և կընդունվի արդի պահանջներին համապատասխանող օրենք:

Մեկ անգամ ևս ՀՌՀ ղեկավարը նշել է, որ իշխանության որևէ ներկայացուցիչ չի միջամտել հանձնաժողովի գործունեությանը,  և հանձնաժողովն իր որոշումներն ընդունել է ազատ, անկախ ու առանց ճնշումների` կրելով պատասխանատվություն այդ որոշումների համար:

Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը, հարցի քննարկումը կշարունակի հաջորդ՝ հունիսի 16-ի նիստին։

Մանրամասները տեսանյութում: