ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Կասեցվել է հարուցված վարչական վարույթը

Այսօր՝ մարտի 20-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ:

Նիստի օրակարգում ընդգրկված էր երեք հարց՝ «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՍՊ ընկերության կաբելային (մալուխային) հեռարձակման ցանցով սեփական արտադրության հեռուստածրագիր հեռարձակելու, «ՅՈՒՔՈՄ» ՓԲ ընկերության ոչ սեփական հեռուստածրագրեր վերահեռարձակելու թույլտվություն ստանալու և կաբելային (մալուխային) հեռարձակում իրականացնող «ՄԱՅ ՆԵՏ» ՍՊ, «ՅՈՐՆԵԹ» ՍՊ ընկերությունների և  «ՖՄ-105,5» ՍՊ («ՖՄ-105,5» ռադիոծրագիր) ընկերության հանդեպ հարուցված վարչական վարույթները կասեցնելու վերաբերյալ:

Քննարկելով օրակարգային երրորդ հարցը հանձնաժողովի անդամները որոշել են Հանձնաժողովի նախաձեռնությամբ մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը կասեցնել 2020 թվականի մարտի 9-ին «ՖՄ-105,5» ՍՊ («ՖՄ-105,5» ռադիոծրագիր) ընկերության հանդեպ հարուցված թիվ 2, 2020 թվականի մարտի 9-ին կաբելային (մալուխային) հեռարձակում իրականացնող «ՄԱՅ ՆԵՏ» ՍՊ և մարտի 10-ին կաբելային (մալուխային) հեռարձակում իրականացնող «ՅՈՐՆԵԹ» ՍՊ ընկերությունների հանդեպ դիմումի վրա հարուցված հարուցված վարչական վարույթները, որի համար հիմք է հանդիսացել «Հայաստանի Հանրապետւթյունում արտակարգ դրություն հատարարելու մասին» Կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշումը, քանի, որ Պարետի ցուցումով կարող են սահմանվել ՀՀ համապատասխան համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ:

Անդրադառնալով օրակարգային հաջորդ հարցերին՝ Հանձնաժողովը որոշել է բավարարել դիմումների պահանջները: