ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հանձնաժողովում գումարվել է նիստ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է նիստ, օրակարգում երեք հարց՝ «ԱՐԵՎ ՏԵԼԵԿՈՄ» ՍՊ ընկերության ՀՀ Արագածոտնի մարզի տարածքում հեռուստառադիոծրագրերի  կաբելային (մալուխային) հեռարձակման  լիցենզիա ստանալու, «ՄՈՒԼՏԻ ՔԱՍՏ» ՍՊ ընկերության հեռուստահաղորդումների կաբելային (մալուխային)    հեռարձակման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու և «ԲԱԳԵՏ» ՍՊ ընկերության ոչ սեփական հեռուստածրագրեր վերահեռարձակելու թույլտվություն ստանալու վերաբերյալ դիմումները: 

Քննարկելով օրակարգային հարցերը, հանձնաժողովը որոշում է կայացրել բավարարել բոլոր դիմումների պահանջները: