ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի արձագանքը Ռուսաստանի դեսպանատան հայտարարության վերաբերյալ

«Մարդիկ, որոնք «անկեղծ» զարմանում կամ ընդդիմանում են իմ կարծիքին եւ առաջարկներին, պարզապես չեն հասկանում ինչ բան է երկրի սուվերենությունը, ինչ բան է ազգային մեդիատարածքը, ինչու է այն հարկավոր պաշտպանել: Խարդավանքներով զբաղվող լրատվամիջոցներին եւ գործիչներին խորհուրդ եմ տալիս պարբերաբար հիշել, որ նրանք ՀՀ քաղաքացիներ են եւ պարտավոր են պաշտպանել սեփական պետության շահերը:

Եւ մի խորհուրդ, հատկապես ջահելներին. մի ապրեք ամերիկյան, ռուսական, իրանական, չինական ֆորպոստի բնակչի հոգեբանությամբ, ձգտումներով եւ պատկերացումներով», այսպես էր արձագանքել ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը Ռուսաստանի դեսպանատան հայտարարության առիթով Հայաստանում իր դեմ սկսած արշավին:

Խնդիրը հետեւյալն է՝ Տիգրան Հակոբյանը բարձրացրել էր ազգային մուլտիպլեքսով օտարերկրյա հեռուստաալիքների հեռարձակման նպատակահարմարության հարցը, ընդգծելով լեզվական եւ տեղեկատվական անվտանգության խնդիրը:

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ www.lragir.am կայքում: