ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հանձնաժողովն հյուրընկալել է Արցախի Հանրապետության հանձնաժողովի ներկայացուցիչներին

Փետրվարի 5-7-ը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում էին գտնվում ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակիցները, ովքեր ծանոթացել են Հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության, Իրավաբանական և լիցենզավորման վարչությունների գործառույթներին, ընթացիկ աշխատանքներին, ծրագրերին, ինչպես նաև հասարակայնության հետ տարվող աշխատանքներին:

Այցի ընթացքում ԱՀ հանձնաժողովի ներկայացուցիչներին մանրամասն ներկայացվել  է ծրագրերի մոնիտորինգի իրականացման ողջ գործիքակազմը, տրվել՝ մասնագիտական խորհրդատվություն:

Եռօրյա այցի ավարտին ԱՀ հանձնաժողովի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել են, որ ձեռք բերված գիտելիքները կնպաստեն Արցախի Հանրապետությունում առաջիկայում կայանալիք ընտրությունների ընթացքում իրենց աշխատանքը ճիշտ և որակով կազմակերպու համար:

Հիշեցնենք, որ ԱՀ և ՀՀ Հանձնաժողովների միջև ստորագրված է համատեղ աշխատանքային ծրագրի վերաբերյալ փաստաթուղթ, որի նպատակն է նպաստել համագործակցության խորացմանը, ոլորտի զարգացման համար միասնական մոտեցման մշակմանը և այլն: