ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԹՀ-ում հեռարձակվում է հայկական հեռուստաընկերություն

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն այսօր ընդունել է Թուրքիայի հանրապետությունում հեռարձակվող <Լույս> հեռուստաընկերության աշխատակիցներ Մերի Գուրանին և Պարգև Սամուելյանին:

Պարգև Սամուելյանը նշել է, որ <Լույս>-ը Ստամբուլում հեռարձակվող միակ հայալեզու հեռուստաընկերությունն է, որն ունի մշակութային, կրթական, մանկական, լրատվական հաղորդումներ, իրականացնում է ուղիղ հեռարձակումներ՝ ապահովելով տեղեկատվության անկողմնակալությունը: Միաժամանակ նշելով, որ այն դիտում են նաև Թուրքիայի սահմաններից դուրս և ունի մեծ լսարան:

Տիգրան Հակոբյանը բարձր գնահատելով նրանց կատարած հայրենանվեր աշխատանքը, նշել է, որ Հանձնաժողովը պատրաստ է հնարավորության դեպքում տրամադրել հայկական ֆիլմեր, մուլտֆիլմեր, երաժշտական հաղորդումներ, որոնք մատչելի կլինեն <Լույս> հեռուստաընկերության հետևորդներին: