ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Դադարեցվել է ՀՌՀ ներքին աուդիտի բաժնի գործունեությունը

Այսօր՝ հունվարի 29-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ:

Նիստի օրակարգում ընդգրկված էր չորս հարց՝ «ՅՈՒՔՈՄ»ՓԲ ընկերության (իրավանախորդ՝ «ՅՈՒՔՈՄ»ՍՊԸ) հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիայի վերաձևակերպման, «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ» և «ՀՈՎՆԵՏ» ՍՊ ընկերությունների ոչ սեփական հեռուստածրագրեր վերահեռարձակելու թույլտվություն ստանալու դիմումների և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կառուցվածքում փոփոխություն կատարելու մասին հարցի վերաբերյալ։

Քննարկելով օրակարգային առաջին հարցը Հանձնաժողովը որոշում է կայացրել բավարարել «ՅՈՒՔՈՄ» ՓԲ ընկերության հայտը և վերակազմակերպման հիմքով վերաձևակերպել հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիան:

Հանձնաժողովը բավարարել է նաև «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ» և «ՀՈՎՆԵՏ» ՍՊ ընկերությունների ոչ սեփական հեռուստածրագրեր վերահեռարձակելու թույլտվություն ստանալու դիմումների պահանջները:

Ներկայացնելով օրակարգային չորրորդ հարցը Տիգրան Հակոբյանը նշել է, որ դեռևս 2019 թվականի դեկտեմբերին կնքվել է ներքին աուդիտի ծառայությունների մատուցման գնման պայմանագիր: Հաշվի առնելով կնքված պայմանագիրը և ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով, «Կառավարչական  իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հանձնաժողովի կառուցվածքում կատարվել է փոփոխություն և դադարեցվել ներքին աուդիտի բաժնի գործունեությունը: