ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Տիգրան Հակոբյանի անդրադարձը ոլորտային խնդիրներին

Դեկտեմբերի 3-ին՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը Շանթ հեռուստաընկերության Հեռանկար հաղորդման ընթացքում անդրադարձել է <Հեռուստատեսության և ռադիոյի մասին> ՀՀ օրենքին ներկայացվող պահանջներին, ոլորտի զարգացմանը, հեռուստա և ռադիո ընկերություններին ներկայացվող պահանջներին՝ ոչ միայն բովանդակային, այլև տեխնիկական առումով, ինչպես նաև չափորոշիչներին:

<Ներկա Օրենքում չկա որևէ չափորոշիչ, որով կկարողանանք կարգավորել այդ բնագավառը: Իսկ կարգավորումն ունի երկու բաղադրիչ՝

1-ինը՝ ապահովել լրատվամիջոցների ազատությունը և բազմազանությունը,

2-րդը՝ ապահովել բնակչության իրավունքը, ստանալու բազմակողմանի և զանազան տեղեկատվություն: Այդ երկուսն էլ այսօր հնարավոր չէ ապահովել՝ ելնելով Օրենքի թերություններից>,- իր խոսքում նշել է Տիգրան Հակոբյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք լսել հետևյալ հղումով :