ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հայտարարվել է հեռուստածրագրի եթերային հեռարձակման լիցենզավորման արտահերթ մրցույթ

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, առաջնորդվելով Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 28-ի «Թվային հեռարձակման ցանցի  միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստաընկերությունների մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին» թիվ 23-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով և հիմք ընդունելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի նոյեմբերի 22–ի թիվ 129–Ա որոշումը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտարարել է թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրի եթերային հեռարձակման լիցենզավորման արտահերթ մրցույթ.      

Մրցույթի մասին տեղեկատվությունը՝ մրցույթի պայմաններ, կարգ, փաստաթղթերի ներկայացման ժամկետներ, հրապարակվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, և Հանձնաժողովի՝ www.tvradio.am պաշտոնական կայքէջում: