ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հանձնաժողովում կայացել է նիստ

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ:

Նիստի օրակարգում ընդգրկված էր ութ հարց՝ թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրի եթերային հեռարձակման լիցենզավորման արտահերթ մրցույթ հայտարարելու, «ՀԱՈՒԶ ՆԵԹ» (նախկին անվանումը՝ «ՀԱՈՒԶ ԹՎ») ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիայի վերաձևակերպման հայտի, «ՊԼԱՆԵՏ», «ՖԼԱՅՆԵՏ», «ԲԱՐԳԱՎԱՃՈՂ ՑԱՆՑԵՐ», «ՎԱՀԱԳՆ ՍԻՄՈՆՅԱՆ»«ԻՔՍ-ԹԻՎԻ»  ՍՊ ընկերությունների ոչ սեփական հեռուստածրագրեր վերահեռարձակելու թույլտվություն ստանալու դիմումների և ««ԱՇՏԱՐԱԿ ԷԼԻՏ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճելու մասին» հարցի վերաբերյալ:

Օրակարգային առաջին հարցով ոոշվել է 2019 թվականի նոյեմբերի 25-ին հայտարարել թվային հեռարձակման ցանցի միջոցով տարածքային սփռման, ընդհանուր ուղղվածության ու տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող հեռուստածրագրի եթերային հեռարձակման լիցենզավորման արտահերթ մրցույթ, սփռման տարածքը` ՀՀ Տավուշի մարզ:

Տ. Հակոբյանը ներկայացնելով օրակարգային հաջորդ հարցը՝ ««ԱՇՏԱՐԱԿ ԷԼԻՏ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական վարույթ կիրառելու մասին, նշել է, որ վարույթ կիրառելու պատճառ է հանդիսացել «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության կողմից Հանձնաժողով ներկայացրած դիմումը, համաձայն որի հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակում իրականացնող «ԱՇՏԱՐԱԿ ԷԼԻՏ» ՍՊ ընկերությունը խախտում կատարելով, առանց հեռուստածրագրերի վերահեռարձակման իրավունքի տրամադրման պայմանագիր կնքելու իրականացրել է «РТР-ПЛАНЕТА», «РОССИЯ-КУЛЬТУРА», «РОССИЯ-24», «Discovery Channel» և «Animal Planet» հեռուստածրագրերի վերահեռարձակում:

Ուսումնասիրելով վարչական վարույթի շրջանակներում ընկերության կողմից  ներկայացրած պարզաբանումներըը, նիստի ընթացքում լսելով Ընկերության ներկայացուցչի բանավոր պարզաբանումները, առաջնորդվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին կետով, 282-րդ հոդվածի դրույթներով՝ Հանձնաժողովը միաձայն որոշում է կայացրել կարճել «ԱՇՏԱՐԱԿ ԷԼԻՏ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը։

Քննարկելով օրակարգային մյուս հարցերը, հանձնաժողովը որոշում է կայացրել բավարարել բոլոր դիմումների պահանջները: