ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

«ՇԱՆԹ» ընկերությանը տրվել է կաբելային հեռարձակման ցանցով սեփական արտադրության հեռուստածրագիր հեռարձակելու թույլտվություն

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ:

Նիստի օրակարգում ընդգրկված էր հինգ հարց՝ «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ընկերության հեռուստածրագրի և «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության ռադիոծրագրի եթերային հեռարձակման լիցենզիաների վերաձևակերպման հայտերի, «ՇԱՆԹ» ՍՊ ընկերության կաբելային (մալուխային) հեռարձակման ցանցով սեփական արտադրության հեռուստածրագիր հեռարձակելու, «ՅՈՒՔՈՄ» և «ՔՈԼԼ ՄԱՍՏԵՐ» ՍՊ ընկերություններին ոչ սեփական հեռուստածրագրեր վերահեռարձակելու թույլտվություն ստանալու դիմումների վերաբերյալ:

Ուսումնասիրելով դիմումներին կից ներկայացված փաստաթղթերը՝ հանձնաժողովը որոշում է կայացրել բավարարել բոլոր դիմումների պահանջները: