ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հանձնաժողովում գումարվել է հերթական նիստը

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ:

Նիստի օրակարգում ընդգրկված էր հինգ հարց՝ «ՇԱՐԿ» ՍՊ ընկերությանը ՀՀ տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու, «ԱՐՓԻՆԵՏ» ՍՊ ընկերության կաբելային (մալուխային) հեռարձակման ցանցով սեփական արտադրության հեռուստածրագրեր հեռարձակելու թույլտվություն ստանալու, «Ց.Ա.Ա.Ա.Է.», «ՔՈԼԼ ՄԱՍՏԵՐ» և «ՅՈՒՔՈՄ» ՍՊ ընկերություններին ոչ սեփական հեռուստածրագրեր վերահեռարձակելու թույլտվություն ստանալու դիմումների վերաբերյալ:

Ուսումնասիրելով դիմումներին կից ներկայացված փաստաթղթերը՝ հանձնաժողովը որոշում է կայացրել բավարարել բոլոր դիմումների պահանջները: