ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Մարզային հեռուստաընկերություններին է տրամադրվել հայրենական արտադրության հեռուստասերիալ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը Հայաստանի մարզային հեռուստաընկերություններին է տրամադրել «Մոնարք» ընկերության կողմից նկարահանված, 66 մասից բաղկացած, հայրենական արտադրության «Ուսանողներ» հեռուստասերիալը (սիթքոմ):

Այն ուսանողական հանրակացարանի առօրյայի, երիտասարդներին հուզող խնդիրների, ուսման գործընթացի մասին է, լի` սիրո պատմություններով և հումորային դրվագներով:

Հանձնաժողովը շարունակելու է մարզային հեռուստատեսություններին տրամադրել հայերեն լեզվով, որակյալ բովանդակությամբ, տարբեր ժանրերի հեուստահաղորդումներ:

Շնորհակություն «Մոնարք» ընկերությանը սերիալն անվճար տրամադրելու համար: