ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Կարճվել է «ՄՈ ԹԻՎԻ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը

Այսօր՝ օգոստոսի 23-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ:          

Նիստի օրակարգում ընդգրկված էր վեց հարց:

Ուսումնասիրելով դիմումներին կից ներկայացված փաստաթղթերը՝ Հանձնաժողովը որոշում է կայացրել բավարարել բոլոր դիմումների պահանջները, բացառությամբ «ԼԱՅՔՆԵՏ» ՍՊ ընկերության՝ ՀՀ Շիրակի, Լոռու, Սյունիքի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերի տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու դիմումի, որը մերժվել է պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերից ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթերի բացակայության, ինչպես նաև աշխատակազմի թվաքանակի, կրթության և մասնագիտական  պատրաստվածության մասին թերի տվյալներ ներկայացնելու պատճառով:

Նիստի ընթացքում քննարկվել է ««ՄՈ ԹԻՎԻ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲ Ընկերության՝ 2019 թվականի հունիսի 29-ի, 30-ի և հուլիսի 01-ի եթերում հեռարձակված մանկական հաղորդումները առանց ժեստերի լեզվով թարգմանությամբ կամ հայերեն լուսագրով հեռարձակելու պատճառով Հանձնաժողովի կողմից հարուցված վարչական վարույթը կարճելու մասին հարցը:

Վարչական վարույթի շրջանակներում Հանձնաժողովի պահանջով Ընկերության ներկայացրած պարզաբանումներն և բացատրությունները ուսումնասիրելով Հանձնաժոողվը միաձայն որոշում է կայացրել վարույթը կարճելու վերաբերյալ: