ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Տրվել է ոչ սեփական հեռուստածրագրեր վերահեռարձակելու թույլտվություն

Այսօր՝ հուլիսի 22-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ:

Նիստի օրակարգում ընդգրկված էր երեք հարց՝ «ՎԻՐՈՒՍ ՆԵՏ», «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ» և «ԻՔՍ-ԹԻՎԻ» ՍՊ ընկերություններին ոչ սեփական հեռուստածրագիր վերահեռարձակելու թույլտվություն ստանալու դիմումների  վերաբերյալ:

Ուսումնասիրելով դիմումներին կից ներկայացված փաստաթղթերը՝ հանձնաժողովը որոշում է կայացրել բավարարել բոլոր դիմումների պահանջները: