ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հանդիպում Եվրոպայի խորհրդի ներկայացուցչի հետ

ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի տեղեկատվական հասարակության բաժնի ներկայացուցիչ Լեյլա Մարշանիայի հետ:

Մկրտչյանը ողջունելով Մարշանիային նշել է, որ Հանձնաժողովը բարձր է գնահատում Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը և պատրաստակամ է  համատեղ ծրագրերի իրականացման համար: Այնուհետ՝ ներկայացրել Հանձնաժողովի գործառույթները, իրականացրած աշխատանքները, առաջիկայում նախատեսվող փոփոխությունները և այլն:

Տիկին Լեյլա Մարշանիան ներկայացրել է իր ղեկավարած կառույցի գործառույթները, ինչպես նաև Հայաստան կատարած այցի նպատակը, այն է՝ կատարել մեդիա ոլորտում կարիքների նախնական գնահատում, վեր հանել հրատապ խնդիրները, այդ թվում օրենսդրական: Միևնույն ժամանակ նշելով, որ ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա կազմվելու են դրանց նկարագրությունները և մշակվելու՝ համագործակցության ծրագրեր:

Հանդիպման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն հետագա սերտ համագործակցության ուղղությամբ: