ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ընկերություններին տրվել է ոչ սեփական հեռուստածրագրեր վերահեռարձակելու թույլտվություն

Այսօր՝ ապրիլի 18-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, որի ընթացքում քննարկվել է 4 հարց:

Օրակարգում ընդգրկված էր «ՅՈՒՔՈՄ», «ԱՐՓԻՆԵՏ», «ԱՐԱՆԵԱ» և «ԷՖ ՆԵԹ» ՍՊ ընկերություններին ոչ սեփական հեռուստածրագրեր վերահեռարձակելու թույլտվություն տրամադրելու վերաբերյալ դիմումները: 

Ուսումնասիրելով դիմումներին կից ներկայացված փաստաթղթերը՝ հանձնաժողովը որոշում է կայացրել բավարարել բոլոր դիմումների պահանջները: