ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հայաստանի Հանրապետության Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով. 2018 թվականի ամփոփում

ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հանդիասանալով անկախ պետական մարմին, ապահովում է հեռարձակվող լրատվության միջոցների ազատությունը, անկախությունը և բազմազանությունը, վերահսկելով հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների գործունեությունը: Իրականացնելով ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները ՀՌՀ-ն ամփոփել է 2018 թվականին կատարած աշխատանքները և հրապարակել տարեկան գործունեության մասին հաղորդումը: Ամփոփ հաղորդման մեջ ներկայացվել են լիցենզավորման գործընթացի, հեռուստառադիոընկերությունների գործունեության մշտադիտարկման, արտահերթ ընտրությունների, հայտարարված մրցույթների, միջազգային համագործակցության, ինչպես նաև հանձնաժողովի այլ գործառույթների վերաբերյալ տեղեկատվություն: 2018 թվականի գործունեության մասին հաղորդմանը կարող եք ծանոթանալ այցելելով ՀՌՀ-ի www.tvradio.am պաշտոնական կայք՝ http://tvradio.am/resources/menu//adminzonetv/elections/305980c80de04c719677b745999e92a3.pdf: