ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈՆՖԵՐԱՆՍ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ

Սույն թվականի նոյեմբերի 11-ին Թբիլիսիում տեղի է ունեցել ԵԱՀԿ-ի կողմից կազմակերպված «Հանրային հեռարձակումը թվային տեխնոլոգիաների դարաշրջանում» կոնֆերանս, որին մասնակցել է նաև ՀՌԱՀ պատվիրակությունը: Կոնֆերանսի ժամանակ քննարկվել են հարավային կովկասում զանգվածային լրատվության միջոցների անկախության ոլորտում տեղի ունեցած փոփոխությունները, ինչպիսի խնդիրներ և հնարավորություններ ունեն հանրային հեռարձակողները թվային դարաշրջանում, հարավային կովկասում հանրային հեռարձակման ներկայիս կարգավիճակը և զարգացման հեռանկարները, հանրային հեռարձակման արժեքները և բովանդակությունը, հանրային հեռարձակման ֆինանսավորումը, ղեկավարումը և կարգավորումը: