ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Բակո Սահակյանը և Գագիկ Բունիաթյանը քննարկել են հեռուստառադիոհաղորդակցության ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր

ԼՂՀ-ի Նախագահ` Բակո Սահակյանը, մայիսի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանին:Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը, քննարկվել են հեռուստառադիոհաղորդակցության ոլորտի զարգացմանը, ինչպես նաև այդ բնագավառում Հայաստանի և Արցախի կարգավորիչ մարմինների համագործակցությանն առնչվող հարցեր: