ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Կիև

ՀՌԱՀ նախագահ Գ. Բունիաթյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 5-7-ը մասնակցել է Կիևում կայացած Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ- երկրների հեռուստառադիոհեռարձակման ոլորտը կարգավորող մարմինների համաժողովի (BRAF) 4-րդ տարեկան հանդիպմանը: Հանդիպման ընթացքում վերանայվել է Սևծովյան տարածաշրջանում հեռարձակման ոլորտը կարգավորող մարմինների համաժողովի նախորդ` 3-րդ տարեկան հանդիպման թեման` Անչափահասների պաշտպանությունը և հաստատվել է « Անչափահասների պաշտպանության վերաբերյալ» համատեղ հռչակագիրը: Այս համաժողովի քննարկման կարևորագույն թեմաներից էր նաև «Նոր մեդիան և դրա ազդեցությունը հեռարձակման ոլորտի վրա»: