ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀՌԱՀ պատվիրակության աշխատանքային այցը ԻԻՀ

ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 17-20-ը Թեհրանում մասնակցելու է իրանական կողմի նախաձեռնությամբ կազմակերպված հայ –իրանական լրատվամիջոցների համատեղ հանդիպմանը: Հանդիպմանր մասնակցելու են նաև հայաստանյան մի շարք առաջատար հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ: Նախատեսված են հանդիպումներ ԻԻՀ ռադիոհեռուստատեսության կազմակերպության ղեկավարության, հեռուստաընկերությունների տնօրենների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև այցելություն Սպահան քաղաք: Այցը միտված է ամրապնդելու երկու երկրների համանման կառույցների միջև հարաբերությունները, բացահայտելու փոխգործակցության նոր ուղիներ: Հանդիպումների ընթացքում քննարկվելու են կառույցների համագործակցության հետ կապված հարցեր: Կողմերի միջև քննարկվելու և ստորագրվելու է փոխըմբռնման հուշագիր՝ լրատվամիջոցների փոխշահավետ համագործակցության հնարավորությունների վերաբերյալ: