ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հաղորդակցվել՝ հաղորդակցության ոլորտի բարելավման նպատակով

Երևանում 2015 թվականի հունիսի 29-ին և 30-ին անցկացվելու է միջազգային մեդիա-ֆորում՝ «Հաղորդակցվել՝ հաղորդակցության ոլորտի բարելավման նպատակով»:Ֆորումի հիմնական թեման է «Թվային հաղորդկացման և ինտերնետի նորարար ազդեցությունը տնտեսության և հասարակության վրա»: Հաղորդակցման միջազգային ինստիտուտը կազմակերպել է բազմաթիվ ֆորումներ արդյունաբերության, գիտության և քաղաքականության առաջատար ներկայացուցիչների միջև: Բարձր գնահատելով ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի աշխատանքը և Հայաստանի մալուխային հեռուստահեռարձակողների ասոցիացիայի դերը վերը նշված հարցերում՝ Հաղորդակցման միջազգային ինստիտուտը մեծ պատրաստակամությամբ համաձայնեց մասնակցել հերթական մեդիա-ֆորումի անցկացմանը՝ Հայաստանի հանրապետության տարածքում: Հրավիրված փորձագետների զեկույցների հիմքը կազմում են Հայաստանում հեռահաղորդակցության շուկայի կտրուկ աճը և անցումը թվային հեռուստա- և ռադիո հեռարձակման: Դրանցում զետեղված են այնպիսի հարցերի և խնդիրների պատասխաններ, ինչպիսիք են 4-րդ սերնդի (4G) ցանցի թվայնացումը, ինտերնետ-ծառայությունների զարգացումը և այլն: Մեդիա-ֆորումին մասնակցելու են տվյալ ոլորտի հայտնի և ազդեցիկ կազմակերպություններ և մասնագետներ ամբողջ աշխարհից: Ինչպես նաև, Հայաստանի հանրապետությունում գործող՝ այս ոլորտի առաջատար կազմակերպություններ և մասնագետներ, ինչը հնարավորություն կտա ստեղծելու նոր գործարար կապեր և կբացի փոխհամագործակցության նոր հեռանկարներ: Ֆորումը կանցկացվի ռուսերեն և անգլերեն լեզուներով (համապատասխան սինքրոն թարգմանության ապահովման պայմաններում): http://www.iicom.org/telecommunications-media-forum/armenia-forum-2015