ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի (EPRA) 44-րդ նստաշրջանը Երևանում:

Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախաձեռնությամբ և աջակցությամբ, հոկտեմբերի 20-ին և 21-ին Երևանում անց է կացվում Կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի (EPRA) 44-րդ նստաշրջանը, որին մասնակցում են 40 երկրներից հեռուստատեսության և ռադիոյի ոլորտի ներկայացուցիչներ, Եվրոպայի խորհուրդի, Եվրոպական աուդիովիզուալ օբսերվատորիայի ներկայացուցիչներ և այլոք: Հանդիսանալով հեռարձակման ոլորտը կարգավորող մարմինների եվրոպական խոշորագույն և հեղինակավոր ցանցը` EPRA-ն նպատակ է հետապնդում հեռարձակման ոլորտը ապահովել տեղեկատվության, հեղինակային եւ հարակից իրավունքների պաշտպանության, լրատվական միջավայրի խոսքի ազատության, լավագույն փորձի փոխանակման համար հասանելի հարթակ: EPRA-ին ներկայումս անդամակցում են 46 երկրներից թվով 52 կարգավորող մարմիններ: Համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել EPRA-ի և ՀՌԱՀ-ի համատեղ մամլո ասուլիսը: EPRA-ի նախագահ` Սելեն Քրեյգը և փոխնախագահ` Դամիր Հայդուկը հանդես են եկել ողջույնի խոսքով, ներկայացրել են իրենց գործունեության նպատակը և 44-րդ նստաշրջանի թեմաները: Նստաշրջանի ընթացքում քննարկվող հիմնական թեմաներն են` արդյոք անվճար հեռուստատեսությունն ունի ապագա, թե ոչ, մեդիան ճգնաժամի ժամանակ և կարգավորող մարմինների դերը, խմբագրային (հրատարակչական) բովանդակությունը ընդդեմ գովազդայինի, համընդհանուր ուշադրության անհրաժեշտություն աուդիովիզուալ հարթակների վրա: