ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Սևծովյան հեռուստառադիոհեռարձակման ոլորտը կարգավորողների (BRAF) 9-րդ տարեկան համաժողով

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի պատվիրակությունը ս/թ հոկտեմբերի 3-5-ը Բուխարեստում(Ռումինիա) մասնակցել է Սևծովյան հեռուստառադիոհեռարձակման ոլորտը կարգավորողների (BRAF) 9-րդ տարեկան համաժողովին: BRAF–ի 9-րդ տարեկան համաժողովի թեման է <<համացանցային մեդիայի մշտադիտարկումը թվային դարում>>: Պատվիրակությունը ակտիվ մասնակցություն է ցուցաբերել և կիսել է կարծիքներ տվյալ թեմայի շուրջ: