ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԼՂՀ-ի և ՀՀ-ի հեռուստառադիոընկերությունների համագործակցության ամրապնդման և ոլորտի հետագա զարգացման ուղիները

Սույն թվականի հոկտեմեբրի 20-ին ԼՂՀ-ի Ստեփանակերտ քաղաքում տեղի է ունեցել համաժողով՝ <<Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հեռուստառադիոընկերությունների համագործակցության ամրապնդման և ոլորտի հետագա զարգացման ուղիները>> թեմայով: Համաժողովի բացմանը ներկա է եղել Արցախի նախագահ` Բակո Սահակյանը: Իր ողջույնի խոսքում Բակո Սահակյանն ընդգծել է, որ հեռահաղորդակցության ոլորտը հանդիսանում է երկրի սոցիալ-տնտեսական և անվտանգության համակարգի առանցքային բաղադրիչներից մեկը և առնչվում է պետության կենսագործունեության գրեթե բոլոր բնագավառներին: Համաժողովը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայություները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի (ԼՂՀ ՀԾՏՄԿՊՀ) կողմից՝ Գագիկ Բունիաթյանի և Լևոն Մնացականյանի գլխավորությամբ: Համաժողովին մասնակցել են ՀՀ և ԼՂՀ հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների ներկայացուցիչներ: