ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հանդիպում Բուլղարիայի Էլեկտրոնային մեդիայի խորհրդի ներկայացուցիչների հետ

Սույն թվականի նոյեմբերի 14-ին Սոֆիա քաղաքում տեղի է ունեցել հանդիպում ՀՌԱՀ-ի և Բուլղարիայի կարգավորող մարմնի` Էլեկտրոնային մեդիայի խորհրդի (CEM) ներկայացուցիչների միջև: Հանդիպման ժամանակ քննարկվել են ՀՌԱՀ-ի և Բուլղարիայի կարգավորող մարմնի միջև համագործակցության ուղիները: Քննարկվել են այս երկու կառույցների միջև կնքվելիք համագործակցության հուշագրի դրույթները: